Մոլդովացի ֆերմերները բացել են Ռումինիայի հետ սահմանի անցակետ տանող ճանապարհը

20:18 • 16.02.24

Մոլդովա-ռումինական սահմանին «Լեուշենի-Ալբիցա» հսկիչ անցակետի մուտքն ապաշրջափակված է, տրանսպորտի երթեւեկությունն իրականացվում է նորմալ ռեժիմով, ուրբաթ երեկոյան հայտնել են Մոլդովայի սահմանապահ ոստիկանությունում:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուրբաթ օրը մի խումբ բողոքող ֆերմերներ, խորհրդարանի պիկետից հետո, եկել են Մոլդովայի գյուղատնտեսության նախարարությունում փորձագիտական խորհրդի նիստին, որին մասնակցել է վարչապետ Դորին Ռեչանը:

Զրույց է տեղի ունեցել ֆերմերների և կառավարության ղեկավարի միջև։ Արդյունքներից հետո Ռեչանը կոչ արեց ցուցարարներին ապաշրջափակել Լեուշենի անցակետի ճանապարհը։

««Լեուշենա-Ալբիցա» մաքսային կետի մուտքի ճանապարհն ապաշրջափակվել է, տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերսկսվել է սովորական ռեժիմով», - ասված է սահմանապահ ոստիկանության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: