G7-ի երկրները վերահաստատել են ռուսական սառեցված ակտիվները պահելու իրենց վճռականությունը

20:10 • 17.02.24

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները մտադիր են շարունակել պահել Ռուսաստանի սառեցված ակտիվները:

Ասվում է նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով:

«Նախարարներն ընդգծել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի վճարել Ուկրաինային և նրա ժողովրդին պատճառած վնասի և ավերածությունների համար: Նրանք բարձր են գնահատել G7-ի գանձապետարանի և արտաքին գործերի նախարարությունների աշխատանքը մինչ օրս այս հարցում և աջակցել նրանց հետագա քննարկումներին:

Նրանք վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պահելու Ռուսաստանի ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի հատուցել պատճառված վնասը»,- ասված է Իտալիայի ԱԳՆ-ի տարածած կոմյունիկեի մեջ:

Նախարարների հանդիպումը այս տարի առաջինն էր G7-ում Իտալիայի  նախագահության ներքո: