Երևանում 32-ամյա վարորդը Kia-ով բախվել է թունելի բետոնե պատնեշին

15:19 • 17.02.24

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ն․-ն իր ավարած Kia մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թունելի բետոնե պատնեշին։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։