Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը

13:34 • 17.02.24

Փրկարարները հայտնաբերել են հինգշաբթի օրը Մարմարա ծովում խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը։ 69 մետր երկարությամբ նավը խորտակվել էր Բուրսա նահանգի Իմրալի կղզու մոտ։ Նավի վրա եղել է անձնակազմի վեց անդամ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են անձնակազմի վեց անհետ կորած անդամներից երկուսի անկենդան մարմինները», - նշված է հաղորդագրության մեջ։

Իրավապահները պարզում են 1300 տոննա բեռնատարողությամբ կոմերցիոն նավի խորտակման պատճառը, մինչդեռ լրատվամիջոցներն արդեն նշել են, որ փոթորիկի ժամանակ ջուրը լցվել է ուղեբեռի վրա, որի աճող քաշը խախտել է նավի հավասարակշռությունը, ինչից հետո նավը կողաշրջվել է և խորտակվել։