Այն պայմաններում, երբ Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»․ Թաթոյան

22:46 • 18.02.24

Այն պայմաններում, երբ Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»։

Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

«Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:

Возможно, это изображение чаеварка, кофейная чашка и текст «Syunik, Nerkin Syuk,eHad,Amea Hand, Armenia 16.02.2024 16.02 Syunik, Nerkin Hand Armenia TATOYAN DATIO Center Law Justice»
2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:

Возможно, это изображение текст «Syunik, Nerkin Hand, Armenia 16.02.2024 2024 Syunik Nerkin Hand Armenia TATOYAN FOUNDATION Center Law Justice»Возможно, это изображение 1 человек и текст
Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:

Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,- ասված է հայտարարության մեջ: