Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում 2-րդ երկրաշարժն է գրանցվել
Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԱՀ ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից հայտնել են, որ տեղական ժամանակով ժամը 16:46-ին Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Առաջին ցնցումը տեղի էր ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ին Կասպից ծովում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։










