Դմիտրի Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել ԱՄՆ նախագահին

14:30 • 18.02.24

Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար, գրում է ՌԻԱ Նովոստին"

Կիսելյովը կարծիք է հայտնել, որ  Ռուսաստանին և ԱՄՆ-ին միմյանց լսելու հնարավորությունները չեն բավարարում:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է ծառայել՝ համաձայնելով ամերիկացի հեռուստադիտողին ուղղված հարցազրույցին»,- մասնավորապես ասված է Կիսելյովի նամակում:

Նա հայտնել է, որ նախատեսում է հարցազրույցն անցկացնել անձամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիք»-ի տեղեկատվական-վերլուծական «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում: Հարցազրույցը նախատեղվում է թարգմանել այլ լեզուներով ու տարածել լրատվամիջոցներով։

«Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ Բայդենը պետք է արձագանքի այս ամենին: Սպիտակ տան համար լավագույն և ամենաարդյունավետ տարբերակը կլինի հայելային հարցազրույցը ռուս լրագրողի հետ»,- շեշտել է Կիսելյովը։