Խարբերդում բախվել են «Skoda»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում, խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Skoda» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։










