Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու մտադրության մասին

16:53 • 18.02.24

Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ մասնակցել զորավարժություններին։

Բեռնում պատրաստ են, մասնավորապես, քննարկել զորավարժություններին լիարժեք միանալու հարցը, որոնք կապ ունեն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ:

Այս մասին Blick թերթին տված հարցազրույցում հայտարարել է  Շվեյցարիայի անվտանգության հարցերով պետական քարտուղարության ղեկավար Մարկուս Մադերը:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու մտադրության մասին