Հուսիներն Ադենի ծոցում հարվածել են բրիտանական նավին, որը խորտակվելու վտանգի տակ է
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիներն Ադենի ծոցում հրթիռային հարձակում են գործել բրիտանական Rubymar նավի վրա, ինչի հետևանքով դրան լուրջ վնաս է հասցվել, նավը կարող է խորտակվել։ Այս մասին ասվում է ապստամբների հայտարարության մեջ, որը մեջբերում է reuters.com-ը։
«Եմենի ռազմածովային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Ադենի ծոցում խոցելով մի քանի հրթիռներով բրիտանական Rubymar նավը»,- ասվում է հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան իր թելեգրամյան ալիքում:
Ըստ ապստամբների՝ նավը «լուրջ վնաս է կրել» և ամբողջովին կանգ է առել։ Նշվում է, որ Rubymar-ն Ադենի ծոցում խորտակվելու վտանգի տակ է:










