Ներդրել ենք եվրոպական ու ամերիկյան շուկայի նորամուծությունները, feedback-երը՝ դարձրել գիտելիք․ Career City Fest 2K24-ը խոստանում է լինել ամենամասշտաբայինը

16:05 • 21.02.24

Ապրիլի 27-ին և 28-ին Skill Event Marketing Company-ի նախաձեռնությամբ Meridian Expo կենտրոնում տեղի կունենա Career City Fest 2K24-ը։ Այն իրականացվում է արդեն երրորդ անգամ և իր մասշտաբներով տարբերվելու է նախորդ երկուսից։

Career City Fest-ը հարթակ է, որտեղ դիմորդները հանդիպում են իրենց ապագա գործատուներին, ուսանողները բացահայտում են կրթական ծրագրեր և ստանում արժեքավոր խորհուրդներ, իսկ  լավագույն ընկերությունները ներկայացնում են իրենց բրենդը և կորպորատիվ մշակույթը:

Փառատոնին ընդառաջ Tert.am-ը զրուցել է Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ՝ Career City Fest 2K24-ի նորությունների, փոփոխությունների և նախորդ երկու փառատոնների արդյունքների մասին։

Բնութագրությունը հասանալի չէ

Պարոն Ուսնունց, առաջարկում եմ նախքան Career City Fest 2K24-ին անցնելը, խոսենք Career City Fest-ի հիմնական գաղափարի մասին։ Վերհիշելով առաջին Career City Fest-ը՝ ի՞նչ հիմնական գաղափարներով և նպատակներով էր այն սկսվել։

Հիշում եմ, երբ մեր թիմը զբաղված էր Career City Fest-ի գաղափարի մշակման հարցերով, մտածում էինք, թե ինչու ընկերությունները չունենան մի հարթակ, որտեղ կգան, կներկայանան որպես գործատու ու առաջ կտանեն իրենց՝ որպես գործատուի բրենդը։ Չէ՞ որ հենց գործատուի բրենդի շնորհիվ է ընկերությունը ներգրավում լավագույն կադրերին, ստանում լավ արտադրանք ու ապահովում դրա առաջխաղացումը։ Սկզբում, երբ ցանկանում էինք շուկայից ստանալ feedback, կիսվում էինք մեր գաղափարներով, շատերը Career City Fest-ի գաղափարն ընդունում էին, որպես հերթական միջոցառում, որտեղ ընկերությունները գալիս են, հայտարարում են իրենց թափուր հաստիքների մասին ու սպասում, որ մարդիկ կդիմեն այդ հաստիքների համար։ Բայց ի ուրախություն մեր թիմի, մենք կարողացանք դուրս գալ այդ ձևաչափից։ Մենք գիտեինք, թե իրականում ինչպիսինն է լինելու Career City Fest-ը, բայց դժվար էր այդ պատկերացումները փոխանցել այն մարդկանց, ովքեր պետք է որոշում կայացնեին՝ մասնակցե՞լ փառատոնին, թե ոչ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ի վերջո մեզ հաջողվեց տեղ հասցնել Career City Fest-ի հիմնական գաղափարը ու ընկերությունները սկսեցին օգտագործել այս հարթակը՝ ներկայացնելով իրենց բրենդը, ցույց տալով իրենց ծառայությունները, թիմերը, կորպորատիվ մշակույթը։ Փառատոնի հարթակը ընկերությունները սկսցեին օգտագործել արդեն որպես PR և marketing գործիք, ինչի շնորհիվ մեծացավ ընկերությունների հետաքրքրությունը Career City Fest-ի նկատմամբ։

Հետհայացք նետելով և համեմատելով նախորդ երկու Career City Fest-ը՝  ի՞նչ հիմնական փոփոխություններ են եղել, ի՞նչ է փոխվել ձեր թիմի կյանքում։ 

Այն, թե ինչպես է Skill Event Marketing Company-ի թիմը պատրաստվում CCF 2K24-ին, անհամեմատելի է նախորդ երկու փառատոնների նախապատրաստական աշխատանքների հետ։ Եթե CCF 2K23-ի ժամանակ մենք ունեինք միայն հիպոտետիկ պատկերացումներ, այսօր մենք ունենք հստակ տեսլական, թե ինչ պետք է լինի, ինչ պետք է չանել ու ամենակարևորը՝ ինչ պետք է ավելացնել։ CCF 2K24-ի ժամանակ միանշանակ պահպանելու ենք միջոցառման այն կոնտենտային մասը, որով տարբերվում է մեր միջոցառումը հայկական ու առհասարակ տարածաշրջանային նմանատիպ այլ միջոցառումներից։ Կպահպանենք կոնֆերանսների հատվածը, որը նախատեսված է էքսպերտային հանրության, միջին օղակի ղեկավարների ու սկսնակների համար, կպահպանենք բուհերի շրջանավարտների ու նրանց ծնողների համար նախատեսված կոնտենտը, ինչպես նաև կոնտենտը այն աշխատակիցների համար, ովքեր նոր են շուկայում, բայց ցանկանում են իրենց համար գտնել նոր գործատու։ Հետաքրիքր է, որ վիճակագրության համաձայն փառատոնի մասնակիցների 25 %-ը այն մարդիկ են, ովքեր ունեն բավականաին լավ աշխատանք, հարցման ժամանակ նրանք նշում էին, որ այցելում են Career City Fest-ին հասկանալու, թե ի՞նչ տենդենցներ կան աշխատաշուկայում, ի՞նչ են առաջարկում պրոգրեսիվ գործատուները, որպեսզի կամ նույնը պահանջեն իրենց գործատուներից, կամ տրանսֆեր անեն և փոխեն գործատուին՝ ապահովելով իրենց զարգացումը: Մենք կպահանենք նաև Grow zone-ը, որտեղ կիրականացվեն ամենատարբեր ծրագրեր ու դասընթացներ, որոնք կլինեն բոլորովին անվճար ու նախատեսված բոլոր ցանկացողների համար։ Կպահպանվի նաև ամենամեծ` Expo-ի հատվածը, որտեղ ընկերություները կներկայանան իրենց տաղավարներով՝ ցուցադրելով իրենց մշակույթն ու արտադրանքը։

Բնութագրությունը հասանալի չէԿլինեն նաև հանգստի գոտնիներ՝ նախատեսված ակտիվ ու պասիվ հանգստի սիրահարների համար։ Ու դե իհարկե IVP շոուն, որին որքան էլ բարդ է մասնակցել, միևնույն է այն կպահպանենք։ Բնականաբար կլինեն նաև մի շարք միկրոմիջոցառումներ, ինչպես օրինակ գրքերի շնորհանդեսներ, բլոգերների համար նախատեսված գոտի ևս կլինի, որտեղ կկարողանան շփվել իրենց հետևորդների հետ։ Կփոփոխվի նաև մեդիա զոնան, այն ավելի հարմար ու լավը կդադնա, որտեղ կկարողանանք ավելի լավ տեղ հասցնել այն, ինչը կատարվում է CCF-ի ընթացքում։

Նախորդ հարցազրույցներում, խոսելով Career City Fest 2024-ի մասին, ասել էիք, որ այն ավելի մասշաբային է լինելու։ Ի՞նչ մասշտաբների մասին է խոսքը, ի՞նչ նոր բան են այստեղ տեսնելու մասնակիցներն ու այցելուները և առհասարակ՝ ի՞նչ սպասել Career City Fest 2024-ից։

CCF 2K23-ից առաջ և հետո մենք շատ ենք ճամփորրդել, մասնակցել նմանատիպ մասշաբային միջոցառումների թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄԷ-ում, հետևել ենք այն զարգացումներին, որ տեղի են ունենում ամերիկյան շուկայում։ Բոլոր նորամուծությունները կբերենք CCF 2K24՝ կոնտենտի տեսքով։ Ընկերությունների հետ աշխատանքը բոլորովին այլ ձևով է կազմակերպվել՝ հաշվի առնելով, որ ընկերություններն էլ երբեմն լավ չեն պատկերացնում ՝ ինպես մասնակցել CCF-ին։ Բոլոր ընկերություններից feedback ենք վերցրել, թե ինչն է ավելի լավ ստացվել, ինչի վրա կարելի է աշխատել, այդ ամբողջը դարձրել ենք գիտելիք ու փոխանցել ընկերություններին։ CCF 2K24-ին մասնակից ընկերությունների թիվը բնականաբար  այս տարի ավելի մեծ է լինելու։ Բացի այդ մենք ուսումնասիրել ենք, թե ո՞ր գոտիներն են, որ հետարքրքել են այցելուներին, դրանք ավելի մասշտաբային կդարձնենք, այդ գոտիներից մեկն օրինակ networking-ի համար նախատեսված գոտին է։

Բնութագրությունը հասանալի չէ

CCF-ի առանձնահատկություններից մեկը նաև այն էր, որ մարդիկ շատ երկար են մնում այստեղ ու հետևաբար շատ գոտիներ են պետք գալիս նրանց՝ սնվելու, ժամանցի, հանգստի, շփելու և այլն։ Բոլոր այդ գոտիները զարգացնելու ենք։ CCF 2K24-ի նորություններից է նաև այն, որ ստեղծելու ենք ռելոկանտների համար նախատեսված գոտի։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք ևս շատ հետաքրրքված են այս ամեն ինչով և քանի որ միջոցառման ամբողջ կոնտենտը լինելու է հայերենով և բնականաբար ոչ հասանելի նրանց համար, առանձնացրել ենք հատուկ գոտի հենց ռելոկատնների համար, որտեղ ամեն ինչը կլինի ռուսերենով։ Նրանց ևս կփորձենք ներգրավվել՝ ապահովելով փորձի փոխանակում։

Առհասարակ ի՞նչ խնդիրներ է  լուծում CCF-ը ընկերությունների համար, ի՞նչ է տալիս գործատուներին։

Career City Fest-ը եզակի հարթակ է, որտեղ գործատուն կարող է գործատուի իր բրենդը ցուցադրել՝ օգտագործելով մեր ամբողջ գործիքակազմը։ Գործատուի բրենդը ցույց տալու համար շատ քիչ է ունենալ, պայմանական ասված, երկու սեղան, մեկ բաներ, կանգնել ու նվերներ բաժանել։ Դա կարևոր բաղադրիչ է, բայց ոչ բավարար։ Գործատուի բրենդը ավելի լայն հասկացողություն է։ CCF-ի ժամանակ նույն գործատուն կարող է ունենալ թե՛ տաղավար, թե՛ կարող է network անել, շփվել պոտենցիալ հաճախորդների հետ, օգտագործել IVP շոուն՝ ցուցադրելով իր թիմը և արտադրանքը։ Թիմի ներկայացումը ևս շատ կարոևր է, որովհետև մարդիկ որևէ ապրանք գնելուց,  այն չեն գնում իրավաբանական անձից, այլ գնում են մարդուց, ուստի նրանց համար կարևոր է, թե ո՞վ է ստեղծել այդ ապրանքը, ի՞նչ թիմ է աշխատել դրա վրա։ Ի վերջո մարդը մարդուց է ձեռք բերում ապրանք և ծառայություն։ Career City Fest-ը եզակի հնարավորություն է այդ ամեն միքսելու՝ ցուցադրելով և՛ թիմը, և՛ ապրանքը՝ միաաժամանակ բարձրացնելով վաճառը և հետաքրքրությունը ապրանքի նատմամբ։ Ես միշտ ասում եմ, որ Career City Fest-ում լավագույն մասնակցությունը ունենում են այն ընկերությունները, որտեղ կորպորատիվ մշակույթը այնպես է ձևավորված, որ մարքեթինգի, PR-ի, HR-ի ու մենեջմենթի թիմերը սերտ աշխատում են միմյանց հետ։ Career City Fest-ում մարդիկ հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչպիսի մթնոլորտ է տվյալ ընկերությունում, ինչը վստահություն է առաջացնում տվյալ ընկերության և իր ծառայությունների հանդեպ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ ուղերձ կփոխանցեք Career City Fest 2024-ի մասնակիցներին և այցելուներին։

Ուզում եմ դիմել առաջին հերթին այցելուներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են անցկացնել այդ երկու օրը մեզ հետ․ Career City Fest-ի դռները, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս  բաց է լինելու բոլորի համար։ Այն լինելու է նույն տեղում, ովքեր արդեն եղել են, մեծ սիրով սպասում ենք նորից, իսկ ովքեր դեռ չեն եղել, սիրով սպասում ենք։ CCF-ում կանցկացնեք ֆանտաստիկ, էներգիայով լի երկու օր։ Այն ծանոթությունները, որ նրանք ձեռք կբերեն այստեղ, անփոխարինելի է լինելու։ Ի դեպ, հետաքրրքված մարդանց թվով CCF 2K24-ը գերազանցելու է նախորդ երկուսին։Բնութագրությունը հասանալի չէ

 

Իսկ այն ընկերությունները, որոնք արդեն մասնակցել են, ունենք փորձ, գիտեն ինչն է իրենց մոտ լավ ստացվում, ինչը ոչ այդքան, ուզուոմ եմ, որ այդ փորձը  անպայման հաշվի առնեն։ Իսկ այն ընկերությունն, որոնք չեն մասնակցել, թող գան ու անպայման մասնակցեն։ Այն ներդրումը, որ անելու է ընկերությունը CCF-ում, լինելու է ամենաէֆեկտիվը՝ հաշվի առնելով միջոցառման մասշտաբը։ Առաջարկում եմ հետևել CCF-ի սոցիալական էջերին, այնտեղ պաբերաբար լինելու են նորություններ միջոցառման հետ կապված։Բնութագրությունը հասանալի չէ

 

Բացի այդ, մոտակա երկու ամսվա ընթացքում իմ սոցիալական էջերով մատուցելու եմ մեծ քանակությամբ կոնտենտ այն մասին, թե ինչպես կմասնակցեին CCF-ին բազմաթիվ հայտի ընկերություններ՝ ինչպիսիք են Coca Cola-ն, Google-ը, Netflix-ը, Cisco-ն և այլն։ Ես ուսումնասիրել եմ նրանց փորձը, թե ինչպես են մասնկացում նման միջոցառումներին և իրենց փորձի վրա կտամ լոկալ խորհուդրներ, որոնք կարելի է կիրառել և փայլուն արդյունք գրանցել CCF-ում։

Բնութագրությունը հասանալի չէ