Բրիտանական ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում են իրականացրել. հրթիռն ընկել է պաշտպանության նախարարի գտնվելու վայրից ոչ հեռու
Հունվարի 30-ին բրիտանական ռազմածովային ուժերը HMS Vanguard սուզանավից Trident II D5 բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել, սակայն ընթացքն անհաջող է եղել, հայտնում է բրիտանական The Sun թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Trident հրթիռը կտրուկ ձախողել է և ընկել օվկիանոսը՝ բրիտանական միջուկային սուզանավից մի քանի յարդ հեռավորության վրա», - հաղորդում է հրատարակությունը:
Սուզանավում է եղել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գրանթ Շապսը, սուզանավը ջրի տակ է եղել այն պահին, երբ հրթիռն ընկել է ջուրը, գրում է հրատարակությունը։
Խափանման մանրամասները չեն բացահայտվել «ազգային անվտանգության» նկատառումներից ելնելով։
Հրապարակման համաձայն՝ սուզանավի անձնակազմն անթերի է կատարել առաջադրանքների իր մասը, սակայն հրթիռի առաջին աստիճանի ուժեղացուցիչները չեն աշխատել, և դրա հետևանքով 58 տոննա կշռող հրթիռը, հագեցած կեղծ մարտագլխիկներով, ընկել է օվկիանոսը և խորտակվել։ Հրթիռը պետք է թռչեր գրեթե 6 հազար կմ Ֆլորիդայի ափից մինչև Ատլանտյան օվկիանոսի կեսը։










