ԱՄՆ-ում հաշվապահը գործատուից «աննկատ» մոտ 1,6 միլիոն դոլար է գողացել
ԱՄՆ-ում հաշվապահին դատում են գործատուից մոտ 1,6 միլիոն դոլար գողանալու համար, հայտնում է The Miami Herald-ը։
Վեց տարի շարունակ Ֆլորիդայի 36-ամյա բնակչուհին օգտագործել է անօրինական ճանապարհով ձեռք բերված բանկային քարտ, որը ձևակերպել է ընկերության անունով։ Այս ընթացքում նա հասցրել է գրեթե 1,6 միլիոն դոլար ծախսել առցանց գնումների և ճանապարհորդությունների վրա։
Խարդախությունը բացահայտվել է ընկերության սեփականատիրոջ կողմից սկսված աուդիտի ժամանակ։ Մասնագետները հետաքրքրվել են 2018 թվականին կատարված գործարքներով, որոնք փաստաթղթավորվել են էլեկտրոնային նամակներում:
Պարզվել է, որ հաշվապահն առանց թույլտվության օգտագործել է ընկերության ռեսուրսները և իր հայեցողությամբ գնումներ կատարել առցանց խանութներից, ինչպես նաև պատվիրել կրուիզներ և ավիատոմսեր։
Այն բանից հետո, երբ կասկածյալն իմացել է աուդիտի արդյունքների մասին, փորձել է շեղել իրենից կասկածը։ Քննիչների հետ զրույցում կինը հայտարարել է, որ գործատուն իրեն թույլ է տվել գումար ծախսել կրեդիտ քարտից, քանի որ իրեն բավարար չեն վճարել։ Սակայն ընկերությունը հերքել է այս հայտարարությունները։ Այժմ հաշվապահը կալանավորել է, նրան մեղադրանք է առաջադրվել գողության և խարդախության համար։










