Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունեցել Միսաք և Մելինե Մանուշյանների шճյունների ամփոփման արարողությունը (տեսանյութ)

21:43 • 21.02.24

Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունեցել Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփման արարողությունը։

Հիշեցնենք, որ այօսր  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

 ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը, Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Միսաք Մանուշյանը ամփոփվեց  ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք:

«Նա առաջին օտարազգին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված: Դա իսկապես աննախադեպ իրադարձություն է: Ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է, նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»,- ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։