Բայդենը պաշտպանել է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։
Բայդենի աջակցությունը կարող է դրդել ավելի շատ դաշնակիցների՝ աջակցելու Ռյուտեի թեկնածությանը, գրում է թերթը:
Դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, նրա պաշտոնավարումն ավարտվում է հոկտեմբերին։










