Դիզայներական նոր լուծումներ, համաշխարհային նոր բրենդներ․ Երևան մոլը նշում է իր 10-ամյակը (տեսանյութ)
Երևան մոլը նշում է իր 10-ամյակը։ Բացվելով 2014 թվականին՝ կարճ ժամանակահատվածում Երևան մոլը կարողացավ դիրքավորվել որպես ընտանեկան մոլ՝ դառնալով մեծերի և փոքրերի սիրելի վայրը։
Երևան մոլի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով Մոլը՝ որպես բիզնես միավոր, «ապրող «օրգանիզմ» է, հետևաբար խանութները, ներկայացված բրենդները մշտապես նույնը չեն մնում, պահանջարկն ու մրցակցությունը հանգեցնում են փոփոխությունների: Շատ շուտով Երևան մոլում ներկայացված կլինեն համաշխարհային մի շարք բրենդներ։
Երևան մոլը եկավ փոխելու քաղաքի առևտրաժամանցային ոլորտի մշակույթը, մարդկանց ծանոթացրեց մոլային մշակույթին, բերեց նոր ասելիք, թելադրեց որակ՝ հավատարիմն մնալով առաջնային նպատակներին։ Այսօր արդեն երևան մոլն ունի 100 տոկոս հագեցվածություն օրական այցելույունների թիվը հասնում է 13-14 հազարի՝ ամսական կտրվածքով հասնելով կես միլիոնի։
10 տարիների ընթացքում բացվել են 200-ից ավելի խանութներ ու ժամանցի վայրեր, եղել ՝ ճանաչված բերնդների էքսկլյուզիվ ներկայանցվածություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում արվել են բազմաթիվ միջոցառումներ։
Երևան մոլը շարունակելու է անել ամեն ինչ, որպեսզի հաճախորդներն իրենց զգան ավելի ապահով և հարմարավետ:
Մանրամասները՝ տեսանյութում։










