Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց ուղղված սոցիալական աջակցության և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Տիար Արման Թաթոյանը։
Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը։ Ժողովականները նաեւ աղոթք բարձրացրեցին օրեր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւորեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։
Տեղեկացվեց նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների եւ չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվեց սոցիալական ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։
Եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Արձանագրվեց, որ Եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարեւորագույն ոլորտներին։
Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձեւախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից։
Մասնավոր անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։ Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։ Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։
Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ԳՀԽ խիստ կարևորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին և չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների։
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2023 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը եւ Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նախորդ տարում Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական բնույթի ծրագրերը։
Քննարկման առարկա դարձան նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի գործունեությանը, եկեղեցավարչական, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
«Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:30 • 17.10.24 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
- 12:37 • 17.10.24 Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
- 11:56 • 17.10.24 Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
- 20:53 • 16.10.24 Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
- 20:05 • 16.10.24 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
- 10:38 • 16.10.24 Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
- 18:03 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 14:09 • 15.10.24 «Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
- 13:06 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 12:56 • 15.10.24 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
- 12:56 • 15.10.24 Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
- 16:53 • 14.10.24 ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 17:11 • 17/10 36,5 մլն ռուբլի է ստացել գեներալի կնոջից. ՌԴ-ում դատվող հայ գործարարի գործով նոր զարգացումներ կան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալլեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար մեղադրվող կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանի փաստաբան Արտյոմ Ռաևսկին ՌԻԱ &laqu
-
Քաղաքականություն 12:56 • 17/10 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Կշեռքի նժարի մի կողմում իշխանությունից արբեցած ձեր վիճակն է, որը բացառիկ կերպով արտահայտեցիք երկու օր առաջ, իսկ մյուս կողմում ձեր՝ հուսամ դեռ մնացած պատիվը»:
-
Իրադարձային 13:40 • 17/10 Ջոն Կիրակոսյանի դպրոցի ձերբակալված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցել իրավապահներին. Ժաննա Անդրեասյան Նրա խոսքով, իհարկե, բոլորս հասկանում եք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործեն, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրվում է չափազանց լուրջ է:
-
Իրադարձային 11:42 • 17/10 Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Կալիֆոռնիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ձերբակալված զինված տղամարդը, որը կասկածվում է հանրապետականի դեմ երրորդ հավանական մահափորձը ծրագրելու համար, խոսել է Fox News Digital-ի հետ՝ պնդելով, որ այդ մեղադրանքը կեղծ է:
-
Քաղաքականություն 14:48 • 17/10 Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է
-
Մամուլի տեսություն 08:22 • 17/10 Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ» Մարդիկ, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, չեն ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի սադրանքներին կամ նրա խորհուրդները չեն լսել, չեզոք էին այդ քննարկման ժամանակ: Օրինակ՝ Արմեն Խաչատրյանը, որը հավակնում է արդարադատության նախարար դառնալ:
-
Իրավունք 17:11 • 17/10 36,5 մլն ռուբլի է ստացել գեներալի կնոջից. ՌԴ-ում դատվող հայ գործարարի գործով նոր զարգացումներ կան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալլեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար մեղադրվող կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանի փաստաբան Արտյոմ Ռաևսկին ՌԻԱ &laqu
-
Քաղաքականություն 12:56 • 17/10 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Կշեռքի նժարի մի կողմում իշխանությունից արբեցած ձեր վիճակն է, որը բացառիկ կերպով արտահայտեցիք երկու օր առաջ, իսկ մյուս կողմում ձեր՝ հուսամ դեռ մնացած պատիվը»:
-
Իրադարձային 13:40 • 17/10 Ջոն Կիրակոսյանի դպրոցի ձերբակալված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցել իրավապահներին. Ժաննա Անդրեասյան Նրա խոսքով, իհարկե, բոլորս հասկանում եք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործեն, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրվում է չափազանց լուրջ է:
-
Իրադարձային 11:42 • 17/10 Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Կալիֆոռնիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ձերբակալված զինված տղամարդը, որը կասկածվում է հանրապետականի դեմ երրորդ հավանական մահափորձը ծրագրելու համար, խոսել է Fox News Digital-ի հետ՝ պնդելով, որ այդ մեղադրանքը կեղծ է:
-
Քաղաքականություն 14:48 • 17/10 Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է
-
Մամուլի տեսություն 08:22 • 17/10 Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ» Մարդիկ, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, չեն ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի սադրանքներին կամ նրա խորհուրդները չեն լսել, չեզոք էին այդ քննարկման ժամանակ: Օրինակ՝ Արմեն Խաչատրյանը, որը հավակնում է արդարադատության նախարար դառնալ:
-
Ժամանց 14:00 • 13/10 Դերասաններ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը տեսանյութի միջոցով հաստատել են իրենց միասին լինելը Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
-
Տնտեսություն 15:11 • 11/10 Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
-
Քաղաքականություն 17:30 • 14/10 Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»:
-
Իրադարձային 12:12 • 11/10 Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
-
Իրադարձային 12:51 • 13/10 Հայտնի է՝ «թուրքական ինչ լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ «Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահն ինքը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
-
Քաղաքականություն 14:09 • 16/10 Եթե Փաշինյանը Քյարամյանին անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է hեղшշրջnւմ. Սուրենյանց Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
-
Իրադարձային 10:31 • 13/10 Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
Գիտություն/տեխնիկա
-
15:26 • 16.10.24 Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը
Սպորտ
-
22:01 • 17.10.24 Բռնցքամարտի Մ22 ԵԱ. 5 ներկայացուցիչ՝ եզրափակչում
Իրադարձային
-
23:01 • 17.10.24 Վաղը հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան
Մամուլի տեսություն
-
09:11 • 17.10.24 ՔՊ-ի ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»
Ժամանց
-
12:44 • 16.10.24 Փի Դիդին կալանավայրից հրապարակում է արել