Ամերիկացին, ի նշան բողոքի, ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ
ԱՄՆ օդուժի ծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ, ինչի հետևանքով այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, գրում է The Guardian-ը:
Ոստիկանությունը, հիվանդանոցին հղումով, հայտնել է, որ տղամարդու այրվածքները շատ լուրջ են:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ համազգեստ կրող ամերիկացին բղավել է «Ազատ Պաղեստի՛ն» և Իսրայելին մեղադրել Գազայում ցեղասպանություն իրագործելու համար:
Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերից ի վեր իսրայելական հարվածները Գազայում սպանել են 29,692 պաղեստինցու, որի երկու երրորդը կանայք և երեխաներ են, իսկ 69,879-ը վիրավորվել է։










