Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

20:31 • 26.02.24

 

Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի։

Այս մասին X-ում գրել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը՝ վավերացնելու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այժմ, երբ դաշինքի դաշնակիցները հավանություն են տվել, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը:

Շվեդիայի անդամակցությունը մեզ բոլորիս ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի։»,- գրել է Ստոլտենբերգը։ 

Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը իր գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։