Հնդկաստանում գնացքը 100 կմ/ժ արագությամբ 70 կմ է անցել առանց մեքենավարի

13:34 • 26.02.24

Հնդկաստանի երկաթուղիները հրամայել են հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ պարզվել է, որ գնացքը, բեռնված մանրախիճով, 70 կմ է անցել առանց մեքենավորի: Գնացքը շարժվել է 100 կմ/ժ արագությամբ:

Ինչպես գրում է The Guardian-ը, մոտ 50 վագոնից բաղկացած գնացքը կիրակի Ջամու-Քաշմիր հյուսիսային նահանգից մեկնել է դեպի Փենջաբ՝ նախքան երկաթգծերի վրա դրված փայտե բլոկներին հասնելն ու կանգնեցվելը:

«Մենք հրամայել ենք հետաքննություն անցկացնել», - AFP-ին ասել է ընկերության խոսնակ Դիպակ Կումարը ՝ հավելելով, որ միջադեպից ոչ ոք չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը կանգ է առել Ջամուի կայարանում՝ անձնակազմի փոփոխության համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Այնուհետև այն սկսել է շարժվել զառիվայրով, սակայն մեքենավարն ու նրա օգնականն արդեն իջել էին և ներսում մարդ չի եղել:

Դժբախտ պատահարները կանխելու համար երթուղու բոլոր ճանապարհային անցումները փակվել են։