ՀՀ ԱԺ պատգամավորներից 2-ը կհետևեն ՌԴ նախագահական ընտրություններին

15:48 • 27.02.24

Հ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն) Մոսկվա կգործուղվեն Ռուսաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Այս մասին համապատասխան կանոնադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը։