Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հեռացրել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

20:31 • 27.02.24

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է․

«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որն կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին»։ 

Հուշարձանը Ստեփանակերտում կանգնեցվել էր 2021 թվականին։