Ֆրանսիացի զինվորականները, որոնց Ուկրաինա ուղարկելը չի ​​բացառել Մակրոնը, կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը․ Ֆրանսիայի վարչապետ

22:26 • 28.02.24

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ ֆրանսիացի զինվորականները, որոնց Ուկրաինա ուղարկելը չի բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի զինվորականների մասին, մենք կարող ենք խոսել այն զինվորների մասին, ովքեր զբաղված են ուսուցմամբ, ցամաքային պաշտպանության կամ մի շարք սահմանների պաշտպանությամբ», - ասել է վարչապետը Ֆրանսիայի Սենատի նիստում։