Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մոլորվելու մասին

12:18 • 28.02.24

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողի մոլորվելու մասին, գրում են տեղի լրատվամիջոցները:

Նշվում է, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով օկուպացված Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի արանքով, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է: