Բայդենն առողջ է և եռանդուն. Սպիտակ տան բժիշկը՝ ֆիզիկական հետազոտության արդյունքների մասին

12:30 • 29.02.24

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին բուժող բժիշկ Քևին Օ'Քոնորն ամենամյա բժշկական զննումից հետո ասել է, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս ծառայել որպես պետության ղեկավար: Բժշկի խոսքով՝ բուժզննման ընթացքում նոր խնդիրներ չեն հայտնաբերվել։

81-ամյա Բայդենը, որի առողջական վիճակը ստուգվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, չորեքշաբթի հետազոտվել է Մերիլենդի զինվորական հոսպիտալում, գրում է bbc.com-ը:

«Ամեն ինչ հիանալի է»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ վերջին ստուգման արդյունքները չեն տարբերվում անցյալ տարվա արդյունքներից։

«Նախագահը ամբողջապես կատարում է իր բոլոր պարտականությունները՝ առանց բացառության, նա առողջ է, եռանդուն և շարունակում է մարզվել շաբաթական առնվազն հինգ օր», - ասել է Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորը։

Զեկույցում ասվում է, որ մանրակրկիտ նյարդաբանական հետազոտությունը Պարկինսոնի հիվանդության որևէ ապացույց չի հայտնաբերել: Բայդենը նաև մաշկի քաղցկեղի սովորական սքրինինգ է անցել։