Ուզում էի երգչուհի դառնալ, բայց ձայն չունեմ, ուզում էի խաղալ վոլեյբոլի թիմում՝ ցածրահասակ եմ, ուզում էի հանդիպել Ջեքսոնին՝ մահացավ. Իտալիայի վարչապետը՝ երազանքների մասին

12:04 • 29.02.24

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը պատմել է իր երազանքների մասին՝ ընդգծելով, որ դրանք շարքում երբևէ չի եղել երկրի ղեկավար դառնալը: Նրա խոսքերը մեջբերում է La7 հեռուստաալիքը, հաղորդում է European Pravda-ն։

Իր ելույթի ժամանակ Մելոնին խոստովանել է, որ իր ոչ մի երազանք չի իրականացել։

«Ես ուզում էի երգչուհի դառնալ, բայց ձայն չունեմ: Ես ուզում էի խաղալ վոլեյբոլի ազգային թիմում, բայց ցածրահասակ եմ: Ես ուզում էի հանդիպել Մայքլ Ջեքսոնին, բայց նա շատ շուտ մահացավ», - պատմել է վարչապետը:

Միաժամանակ նա մանրամասնել է, որ տարիների ընթացքում սովորել է պատրաստ լինել կյանքի բոլոր հնարավոր սցենարներին։

«Իմ կարգախոսն է՝ «Բոլորս մեռնելու ենք»: Ճիշտ է, ես լավատես չեմ, ես միշտ նայում եմ և տեսնում, որ բաժակը կիսադատարկ է: Բայց քանի որ միշտ կանխատեսում եմ հնարավոր վատագույն սցենարը, ես կարողանում եմ դիմանալ բոլոր մյուսներին»,- պարզաբանել է Իտալիայի կառավարության ղեկավարը: