Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում. Պուտին
Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են՝ երաշխավորված օգտագործման համար։ Այն, ինչ մենք պլանավորել ենք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականին իմ ուղերձում, այդ ամենն արվել է կամ գրեթե ավարտվում է»,- ասել է Պուտինը:










