Ուկրաինան ռուսական Սու-34 է խոցել

14:26 • 29.02.24

Ուկրաինացի զինվորականները ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ են խոցել արևելյան ուղղությամբ, գրում է strana.news կայքը։

Այս մասին փետրվարի 29-ին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի կենտրոնը։

«Եվս մեկ Սու-34-ի խոցում արևելյան ուղղությամբ»,- ասել է Օլեշչուկը: