Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

08:46 • 01.03.24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է խոնարհում Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։

«Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», - տեսանյութին կից գրել է վարչապետը: