Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ

16:10 • 03.03.24

 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ, ինչի մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջս հետ: Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային թեմաների, առկա խնդիրների լուծման հեռանկարների շուրջ, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ հանրահայտ սկզբունքներին»,- գրել է Միրզոյանը և լուսանկար հրապարակել  Բույար Օսմանիի հետ։