Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

20:45 • 03.03.24

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ -ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։

Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»,- գրել է նա։

Հնարավոր է սա 14 մարդ and սեղան նկարն էՀնարավոր է սա 4 մարդ and նորությունների բաժին նկարն էՀնարավոր է սա 2 մարդ and սովորող մարդիկ նկարն էՀնարավոր է սա 3 մարդ, մորուք and տեքստ նկարն է