Ինգուշեթիայում կրակոցները դադարել են. սպանվել է 6 գրոհային. ՌԻԱ «Նովոստի»

12:42 • 03.03.24

Ինգուշեթիայի Հանրապետության Կարաբուլակ քաղաքում, որտեղ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել էին հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել, կրակոցները դադարել են:

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բնակարանը, որտեղ թաքնվում են գրոհայինները, մաքրվում է: Միայն աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի ասել՝ քանի գրոհային է սպանվել:

Անվտանգության ուժերում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի տվյալներով՝ սպանվել է վեց զինյալ:

Հիշեցնենք, որ Ինգուշեթիայի Հանրապետության Կարաբուլակ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Մարզային առողջապահության նախարարությունը հերքել է զոհերի մասին տեղեկությունները, որոնք սկսել են տարածվել ԶԼՄ-ներում։

Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։ Ձերբակալելու փորձի ժամանակ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իրավապահները մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկջոկատայիններն արգելափակել էին զինյալներին բազմաբնակարան շենքում։ Տարածքին հարող տների բնակիչները տարհանվել էին։