ՆԱՏՕ-ն բացել է իր առաջին ավիաբազան Արևմտյան Բալկաններում

19:43 • 04.03.24

Այսօր Ալբանիայում բացվել է Արևմտյան Բալկաններում ՆԱՏՕ–ի առաջին ավիաբազան։

«2024 թվականի մարտի 4-ին Ալբանիան պաշտոնապես բացեց Կուչովայի ավիաբազան` դարձնելով այն ՆԱՏՕ–ի հետագա օդային գործողությունների ժամանակակից կենտրոն», – ասվում է ՆԱՏՕ–ի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։

Նախկին խորհրդային ավիաբազան կծառայի որպես ուսումնական վայր, ինչպես նաև կտեղակայի կործանիչներ, հայտնել են իշխանությունները:

Նշվում է, որ սա Ալբանիայում ՆԱՏՕ–ի ամենամեծ նախագիծն է։ Դաշինքն այդ նախագծի վրա մոտ 50 մլն եվրո է ծախսել։

Ավիակայանը տեղակայված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 80 կմ դեպի հարավ։