Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

20:03 • 04.03.24

Այսօր կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միացյալ շտաբի ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի մակարդակով 10-րդ հանդիպումը։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկվել է  համատեղ վարժանքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։