Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

08:57 • 04.03.24

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստացված տվյալների համաձայն՝ ստերգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սումատրա կղզու վրա գտնվող Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։