«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
17:20 • 04.03.24
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը:
Արդարադատության նախարարի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մարտի 4-ին Գրիգորյանը պաշտոնանկ է արվել սեփական դիմումի համաձայն:
Placeholder










