Ֆրանսիան մտադիր չէ մոտ ժամանակներս զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա. Մակրոն

19:24 • 04.03.24

Ֆրանսիան մոտ ապագայում չի դիտարկում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը։

Այս մասին չեխական Pravo թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք բացում և մտածում այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար, հատկապես ուկրաինական տարածքում», - ասել է Մակրոնը։