Ավստրալիայում օվկիանոսն ափ է նետել 4մ երկարությամբ սպիտակ շնաձկան (լուսանկարներ, տեսանյութ)

14:09 • 04.03.24

Ավստրալիայում Խաղաղ օվկիանոսի ջրերը ցամաք են դուրս բերել մեծ սպիտակ շնաձկան՝ շոկի մատնելով տեղացիներին:

Ինչպես գրում է The Guardian-ը, դա տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային ափին:

4 մ երկարությամբ շնաձուկը նկատվել է ափին մոտ տարածության վրա` ծանծաղուտում լողալիս, ինչից հետո ալիքները կենդանուն ափ են նետել: Անասնաբուժական խումբը դեպքի վայր է մեկնել և հայտնաբերել շնաձկանը, որը դեռևս չէր սատկել: Շնաձուկը լողափում ենթարկվել է էվթանազիայի, այնուհետև բուլդոզեր է բերվել՝ նրան ափից անվտանգ տեղափոխելու համար:

«Ցավոք, շնաձուկը լողափին հայտնվելուց հետո վատ վիճակում էր, և Sea World-ի անասնաբուժական թիմը դեղամիջոցներ է տրամադրել շնաձկանը էվթանազիայի ենթարկելու համար», - ասել է Sea World-ի ներկայացուցիչը:

The 4m great white shark that washed up on to a beach near Kingscliff beach on the NSW Tweed CoastA four-metre great white shark has shocked locals after it washed ashore at a popular surf spot, Kingscliff Beach, northern NSW on Monday morning (pictured)The mature female shark was spotted moments prior struggling to battle with the incoming waves and appeared 'sick' before it became beachedIt was euthanised by veterinarians at the scene before being removed by a skid steer loader (pictured) to be transported to by examined by the NSW Department of Primary Industries