Մենք կանգնած ենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև ուղիղ բախման վտանգի առաջ․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

20:42 • 05.03.24

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն բախվում են ուղղակի զինված հակամարտության սպառնալիքի հետ, ինչը կարող է տեղի ունենալ միայն Վաշինգտոնի հավանության դեպքում։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա մենք խոսում ենք մարտական գործողություններին՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բանակների զինվորների մասնակցության մասին։

Նման սցենարը չի կարող իրականացվել առանց Վաշինգտոնի հավանության։ Ըստ էության, մենք կանգնած ենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև ուղիղ բախման վտանգի առաջ։

Հյուսիսատլանտյան դաշինքը արևելյան Եվրոպայում»,- լրագրողներին ասել նա Անտոնովը։