Եղբորս ծննդյան օրը քաղաքական հարցազրույց չեմ տալու, լրագրությունը և լաչառությունը մի խառնեք իրար․ Արամ Սարգսյանը՝ լրագրողին

14:15 • 05.03.24

Սպարապետի ծնունդ է, ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար, անհարմար է, Եռաբլուրում ենք, թողեք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունդը շնորհավորելու»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքն ասյօր աջակցում է մի իշխանության, որը «թաղել» է Վազգեն Սարգսյանի ժառանգած Արցախը, Արամ Սարգսյանն ի պատասխան ասաց․

«Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել կամ կամ չհամաձայնել, թե ով է և երբ էր թաղում, երբ 5000-ով քո նմանները քվե էին առնում»։