250 միլիոն դոլար. ասիացի միլիարդատերը գնել է աշխարհում ամենաթանկ կյանքի ապահովագրության պոլիսը

12:14 • 05.03.24

Հոնկոնգի ապահովագրական շուկայում սահմանվել է նոր ռեկորդ, որը պաշտոնապես գրանցվել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ծագումով Ասիայից մեծահարուստը, մի քանի երկրների քաղաքացիություն ունեցող, գնել է աշխարհի ամենաթանկ կյանքի ապահովագրության պոլիսը՝ վճարելով 250 միլիոն դոլար: Գործարարը ցանկացել է անհայտ մնալ:

Պոլիսը գրանցվել է HSBC Life ապահովագրական ընկերության՝ Հոնկոնգում և Մակաոյում գործող մասնաճյուղի կողմից։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Կալիֆոռնիայից տեխնոլոգիական ոլորտից միլիարդատիրոջը, որը 2014 թվականին գնել է 201 միլիոն դոլարի կյանքի ապահովագրություն: