Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը. Միշուստին

19:37 • 05.03.24

Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի կառավարության ղեկավարը բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին ՝ Միշուստինը հայտարարել է, որ ռուսական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ: