Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

09:26 • 05.03.24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մտուցել նրա հիշատակին: