Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է ՌԴ պարեկային «Սերգեյ Կոտով» նավը կործանելու մասին

13:18 • 05.03.24

Լույս մարտի 5-ին Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության  Group 13 հատուկ ստորաբաժանումը Magura V5 ծովային անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է ռուսական պարեկային «Սերգեյ Կոտով» նավի վրա։

Ինչպես նշում է meduza.io կայքը, այս մասին ասվում է հետախուզական վարչության հեռագրային ալիքում։

Նշվում է, որ նավը ոչնչացվել է: Հարձակումը տեղի է ունեցել Կերչի նեղուցի մոտ։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը չի հայտնում «Սերգեյ Կոտով»-ի անձնակազմի ճակատագրի մասին։