Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

13:53 • 06.03.24

Մարտի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, ինչպես նաև այցելություններ Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։