Ֆրանսիան պաշտպանում է Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիան պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնհայտ է, որ մենք պաշտպանում ենք Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով նրա փորձը և մեր հավաքական անվտանգության շահերից ելնելով գործելու ունակությունը, որը նա ցույց է տվել իր պաշտոնում», - ասել է Ատալը Ռյուտեի հետ չորեքշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսում։










