Ալիևն ընդունել է Միշուստինին

14:31 • 06.03.24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին:

Մինչ այդ, ՌԴ վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Միշուստինը Բաքու է ժամանել երեկ՝ երկօրյա այցով: