Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է․ Պուտին
Ցանկացած պատերազմ և ցանկացած ռազմական գործողություն ողբերգություն է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այո, իրոք, աշխարհում հիմա իրավիճակը հեշտ չէ, և կան շատ խնդիրներ, շատ թեժ կետեր», - ասել է Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Այստեղ մենք մեր հարևանների հետ կոնֆլիկտ ունենք։ Մարտերը շարունակվում են։
Միշտ ողբերգություն է, երբ մարդիկ կռվում են միմյանց հետ։ Մարդիկ մահանում են, վիրավորվում»,- հավելեց նա։










