Աշխարհում մեկ պետության մենաշնորհն անհնար է. աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից․ Պուտին

23:06 • 06.03.24

Աշխարհում մեկ պետության մենաշնորհն անհնար է. ի վերջո այն սկսում է վնասել հենց հեգեմոնին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ շփվելիս։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից, և դա նույնիսկ վնասակար է հենց այս կենտրոնի համար, քանի որ այն սկսում է խարխլել նրա հիմքը»,- նշել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի քաղաքականության մասին։