Ֆոն դեր Լեյենը 2-րդ ժամկետի համար առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու

15:55 • 07.03.24

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետի համար առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս են վկայում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի պատվիրակների քվեարկության արդյունքները։

«Միգրացիա, կորոնավիրուս, պատերազմ, թվայնացում. վերջին հինգ տարիները դժվար էին Եվրոպայի համար. Ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ ԵԺԿ-ն Եվրոպան միասնական է պահել։ Հարգելի Ուրսուլա, դուք կարող եք հույս դնել ԵԺԿ-ի լիակատար աջակցության վրա»,- գրել է Եվրախորհրդարանում ԵԺԿ առաջնորդ Մանֆրեդ Վեբերը X սոցիալական ցանցում: